image
Հրատապ լուրեր:

Միաժամանակ երեք գրքի շնորհանդես

Միաժամանակ երեք գրքի շնորհանդես

Փետրվարի 13-ին Պոլսո Ֆերիգյուղի Նազար Շիրինօղլու սրահում տեղի կունենա Պոլսո «Ժամանակ» օրաթերթի «Ժամանակ-100» մատենաշարով լույս տեսած երեք գրքերի շնորհանդեսը:

Պոլսո «Ժամանակ» օրաթերթը մինչև հիմա լույս է ընծայել թերթի հիմնադիրներից Միսաք Քոչունյանի (Քասիմ) «Օրուան մտածումներ», Երուխանի (Երվանդ Սրմաքեշխանլյան) «Փոքր Ասիոյ մէջէն» և Ռուբեն Զարդարյանի «Յօդուածներ» ժողովածուները: Նշենք, որ նշված երեք գրքերում տեղ գտած հոդվածները դեռևս 1900-ականների վերջին և ավելի ուշ տպագրվել են «Ժամանակ» օրաթերթում: «Ժամանակում» են իրենց  գործերն ու հոդվածները տպագրել նաև արևմտահայ գրականության այնպիսի անուններ, ինչպիսիք են Գրիգոր Զոհրապը, Զաբել Եսայանը, Զահրատը և շատ ուրիշներ:

«Ժամանակ»  օրաթերթը շարունակելու է նշված մատենաշարով տպագրել  հայ մեծերի՝ թերթի համարներում ցրված  հոդվածներն ու գրական ստեղծագործությունները:

Արդեն տպագրված գրքերի շնորհանդեսին հրավիրված են սփյուռքում բնակվող մտավորականներ, լրագրողներ: