image

Մի շարք թանգարաններ աշխատում են տոնական օրերին

Մի շարք թանգարաններ աշխատում են տոնական օրերին

2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ` ժամը 12:00-17:00-ն աշխատանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում` Հայաստանի պատմության թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Մարտիրոս Սարյանի տուն թանգարանում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Հովհաննես Թումանյանի, Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի և Ռուսական արվեստի թանգարանում։ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ մինչև հունվարի 5–ն անչափահաս քաղաքացիների համար (մինչև 18 տարեկան)  այս թանգարանների մուտքը կլինի անվճար և հորդորել է այցելել ու տոնական օրերը վայելել մշակութային օջախներում: