image

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց․ ԼՂ ՊՆ

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց․ ԼՂ ՊՆ

Նոյեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: