image

Մանէ Թանտիլեան հրաժարական տուաւ

Մանէ Թանտիլեան հրաժարական տուաւ

Աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարարի պաշտօնէն հրաժարական տուած է Մանէ Թանտիլեան: Այս մասին ան գրառում կատարած է «Ֆէյսպուք» իր էջի վրայ: 

 

«Դուք տեղեակ էք իմ դիրքորոշմանը, որը ես յայտնել եմ դեռ տարիներ առաջ՝ համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերեալ։ Նշանակուելով Աշխատանքի եւ ընկերային հարցերի նախարար, իմ դիրքորոշումը յայտնել եմ պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդնումը 1 տարով յետաձգելու եւ հանրային քննարկումների միջոցով համակարգը փոփոխելու տեսքով՝ շահառուների համար գրաւիչ տարբեր լուծումներ տալու, առանցքում ունենալով ազատ կամայայտնութեան սկզբունքը։

 

Այս ճանապարհը եւս ունէր որոշակի բարդութիւններ, բայց ես յայտնել եմ իմ պատրաստակամութիւնը այդ աշխատանքները նախաձեռնելու, հանրութեան լայն շերտերի հետ լայնամասշտապ աշխատանքներ իրականացնելու՝ լաւագոյն եւ հանրութեան համար ընդունելի լուծումը գտնելու համար։ Երկար քննարկումներից յետոյ պարզ դարձաւ, որ իմ առաջարկը չունի կառավարութեան աջակցութիւնը։ Փոխարէնը առաջ քաշուեց այլ տարբերակ, որն էլ ներկայացուեց եւ հաստատուեց կառավարութեան նիստում:

 

Այս հարցը սկզբունքային նշանակութիւն ունի ինձ համար։ Պարտադիր բաղադրիչը չունէր եւ չունի հանրութեան աջակցութիւնը, եւ դրա պատճառները բազմաթիւ են ու բազմաշերտ։ Այն ունի թէ՛ սոցիալական (ընկերային), թէ՛ իրաւական, թէ՛ քաղաքական, թէ՛ համակարգային խնդիրներ, եւ առանց հանրութեան հետ քննարկելու, խնդիրները բացայայտելու եւ միասնական եւ ընդունելի լուծումներ գտնելու, ես ճանապարհ չեմ տեսնում պարտադիր բաղադրիչի՝ ամբողջ ծաւալով ներդրման համար»։

 

Սիրելի հայրենակիցներ, ես դէմ եմ եղել պարտադիր կուտակային համակարգին, իմ համախոհների հետ միասին այդ համակարգի դէմ կազմակերպել եմ ցոյցեր, եւ հիմա էլ գտնում եմ, որ կուտակային համակարգը պէտք է առանցքում ունենայ ազատ կամայայտնութեան եւ ընտրութեան հնարաւորութեան սկզբունք։  

 

Այս գրառումով ես դադարեցնում եմ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի իմ լիազօրութիւնները, որոնք եղել են բացառապէս ՀՀ քաղաքացիներին ծառայելու գործիքներ:

 

Հաշուի առնելով այն հանգամանքը, որ կառավարութեան անդամ եմ դարձել որպէս «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան անդամ, ես դադարեցնում եմ նաեւ կուսակցութեանն անդամակցութիւնը»,- գրած է Թանտիլեան: