Մալիի ուժային կառույցները հարձակում են սկսել Radisson հյուրանոցի վրա, որտեղ ահաբեկիչներն այսօր առավոտյան պատանդ են վերցրել 170 հոգու: Հաղորդվում է, որ պատանդների թվում են «Թուրքական ավիաուղիների» վեց աշխատակից, եւրոպացիներ, այդ թվում` ֆրանսիացիներ: Մալիի բանակի հրամանատարը հայտարարել է, որ ամեն ինչ անելու են` գործողությունը հաջողությամբ ավարտելու համար: Վեց հոգի ազատ են արձակել, բայց կան նաև զոհեր ու վիրավորներ: Մալիի իշխանություններն անմիջական կապի մեջ են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ, հաղորդում է «Ասոշեյթիդ պրեսը»: