image

Մահացել է Թուրքմենստանում Հայաստանի դեսպանը

Մահացել է Թուրքմենստանում Հայաստանի դեսպանը

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ 2019թ. հունիսի 12-ին, 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը: Ըստ նախարարության հաղորդագրության, Գառնիկ, Բադալյանը բազմամյա ակտիվ քաղաքական գործունեության և փորձի շնորհիվ իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտության և արտաքին քաղաքականության կայացման գործում։