image

Մահացել է «Դրո»-ի գործով ցմահ դատապարտված Արմենակ Մնջոյանը

Մահացել է  «Դրո»-ի գործով ցմահ դատապարտված Արմենակ Մնջոյանը

Կյանքից հեռացել է  «Դրո»-ի գործով  դատապարտված Արմենակ Մնջոյանը:  Այդ մասին տեղեկանում ենք «Ազատություն Արսեն Արծրունուն-Free Arsen Arzrouni» ֆեյսբուքյան էջից 

«Ցավակցում ենք մեզ բոլորիս, կորուստը ծանր է, վիշտը՝ անդարմանելի: Աստված հոգիդ լուսավորի եղբայր: Արմենակ Մնջոյանը 54 տարեկան էր»,-նշված է լուրի մեջ: 

Արմենակ Մնջոյանը «Դրո»-ի գործով նախ մահապատժի է դատապարտվել, իսկ 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահի թիվ 103-Ա հրամանագրով նշանակվել է պատիժ`ցմահ ազատազրկման ձեւով:

Արմենակ Մնջոյանը օրերս ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ կնքել է մահկանացուն: