image

ԼՂՀ մշտական ներկայացուցիչը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է Արցախին ու Հայաստանին նվիրված քննարկմանը

ԼՂՀ մշտական ներկայացուցիչը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է Արցախին ու Հայաստանին նվիրված քննարկմանը

Մարտի   15-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ  Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբԱրցախում ու Հայաստանում խաղաղության պահպանմանը և երկու հայկական պետություններիբարգավաճմանը նպաստելու և Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին աջակցելու նպատակովկազմակերպված միջոցառմանը:ԼՂՀ  ներկայացուցիչն իր ելույթում երախտագիտություն է հայտնել հանձնախմբին միջոցառումը կազմակերպելու համար և ընդգծել շարունակական և միասնական ջանքերի կարևորությունը:Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ԱՄՆմի շարք կոնգրեսականներ, Կալիֆորնիայի Մոնտեբելո քաղաքի քաղաքապետ Ջեկ Հաջինյանը ևհանձնախմբի միջոցառումներին մասնակցելու նպատակով Վաշինգտոնում գտնվող Քերոլայն Քոքսի անվանՍտեփանակերտի վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը: Միջացառումը վարում էրՀայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը։Իրենց ելույթներում ԱՄՆ Կոնգրեսի անդամները հավաստիացրել են, որ շարունակելու են աջակցելԱրցախի և Հայաստանի անվտանգության ապահովմանը, խաղաղության հաստատմանն ու պատմականարդարության վերականգնմանը՝ ընդգծելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և ՀայոցՑեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը:Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանն իր խոսքումանդրադարձել է կենտրոնի գործունեությանը, նշելով այդ մարդասիրական ձեռնարկի կարևորություննԱրցախի և տարածաշրջանի համար՝ ներկայացնելով կենտրոնի առջև ծառացած խնդիրներն ումարտահրավերները:Միջոցառմանը ներկա են եղել նաև կոնգրեսականների գրասենյակների և ՀՀ դեսպանությանաշխատակիցներ, քրդական և եզդիական քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ ևամերիկահայ համայնքի անդամներ: