«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը: Այդ մասին դեռևս երկու շաբաթ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն և սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
Սփյուռքի նախարարությունից տեղեկանում ենք, որ այսօր սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի օգնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով ընտրեց վրացահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանին: Նա էլ կլինի այն սփյուռքահայը, որ հյուրընկալվելու է Նիկոլ Փաշինյանի ընտանիքում: