ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկման կդրվի Սիրիայի, Իրաքի և Լիբանանի հայերի՝ Հայաստանի հանրապետության անձնագիր ստանալու պետտուրքի փոխհատուցման հարցը: Նախատեսված է, որ այդ նպատակի համար ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը 2016 թվականի առաջին կիսամյակում կհատկացվի 19 մլն 675 հազ. դրամ:
2016թ. առաջին եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 321 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում (129 գործ), Հալեպում (134 գործ), Լիբանանում (54 գործ), Բաղդադում (4 գործ) գտնվող ՀՀ դեսպանությունում` ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:
Ինչպես հայտնի է՝ կառավարության որոշմամբ մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը հնարավորություն է տրվել Լիբանանի, Սիրիայի և Իրաքի քաղաքացիներին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր:
Որոշումն ընդունվել է՝ ելնելով Լիբանանում, Սիիայում և Իրաքում ստեղված իրավիճակից: