Մասկատ-Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի նախագահ Շեյխ Հումայդ բին Ալի Ալ-Մաանիի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Օմանի դիվանագիտական ուսումնական հաստատությունների միջև համագործակցության խորացմանը, երկու երկրների միջև մշակութային համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր: