image

«Ինդիգոն» անվճար հիմունքներով հրավիրում է սիրիահայ երեխաներին

«Ինդիգոն» անվճար հիմունքներով  հրավիրում է սիրիահայ երեխաներին

Բաղրամյան 2 հասցեում գործող  «Ինդիգո» մանկական ակումբը 2015-ին Հայաստան ներգաղթած  1-15  տարեկան սիրիահայ երեխաներին հրավիրում է անվճար հիմունքներով  անդամակցել «Ինդիգոյում» գործող ցանկացած մանկական խմբակի: 

Մանկական ակումբն այս հնարավորությունը սիրիահայ երեխաներին տալիս է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 25-ը ներառյալ: 

«Ինդիգոն» նաեւ Հայաստանում գտնվող  սիրիահայ բազմազավակ (5 եւ ավելի երեխա ունեցող) ընտանիքների  երեխաների համար ակումբում կազմակերպում է ծննդյան տարեդարձի ինքնատիպ արարողություններ: 

Երեւանի կենտրոնում գործող մանկական հայտնի ակումբն իր այս նախաձեռնությունն իրականացնում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում: