image

Հրանտ Դինք /2007-2017/

Հրանտ Դինք  /2007-2017/

   10 տարի եղավ այն պահից, ինչ սպանվեց խիզախ, հայրենասեր հայորդի Հրանտ Դինքը: Գիտակցելով, որ իր կյանքը վտանգի է ենթարկում՝ այդուհանդերձ պայքարում էր հանուն այն բանի, որպեսզի ճշմարտությունը ժխտող, ճշմարտության ու արդարության երաշտի մեջ գտնվող Թուրքիայի մեջ ակոսեր ճշմարտության մի ծիլ, որպեսզի դարերով իրար կողք-կողքի բնակվող երկու ժողովուրդները՝ քրիստոնյա հայերն ու մահմեդական թուրքերը կարողանան խաղաղ և բարեկամաբար ապրել իրար հետ, այլ ոչ թե թշնամանքով լցվել միմյանց հանդեպ: Չնայած որ, առաջին հայացքից, մեծն հայորդու ցանկությունը բնական էր և արդար, սակայն բարբարոս մնացած թուրք ազգայնամոլ մի զանգված, որ դեռ չի կշտացել հայի արյունից, որոշեց մարդկային ցավի նկատմամբ անտարբեր աշխարհին ևս մեկ անգամ ցուցադրել, որ պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ հային պետք է մորթեն իր իսկ հողի վրա՝ տաքուկ տեղավորվելով այն տեղ իրենց նախիրով արածելուց դեռ ոտքի չկանգնած: 

 

   Իսկ աշխարհը միշտ է լռել... այս անգամ էլ լռեց՝ կիրառելով ժամանակակից աշխարհի ութերորդ մահացու մեղքը՝ անտարբերությունը: Չեն լռում սակայն Հրանտ Դինքը և Հայկի սերնդի այլ ներկայացուցիչները:


   Մենք հզոր ենք շնորհիվ մեր նենգ ու արյունարբու թշնամու. Եթե չլիներ հռոմեացին, չէինք ունենա ՏիգրանՄեծ, եթե չլիներ պարսիկը, չէինք ունենա Վարդան Մամիկոնյան, եթե չլիներ թուրքը, չէինք ունենա Արաբո, Անդրանիկ, Գևորգ Չաուշ, Սոսե Մայրիկ և.... ՀրանտԴինք...

 

   Աստված հոգիդ լուսավորի, ախպարի՜կ...

   Փոքր Մհե՜ր, քեզ ենք սպասում...

   Ժամանակն է...

 

 

  Դավիթ Թադեւոսյան