Յառաջիկային կը նախատեսուի Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի այցը Մոսկուա, ուր ան հանդիպում պիտի ունենայ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութինի հետ: Ինչպէս կը հաղորդէ «Արմէնբրես»-ը, այս մասին «Ֆէյսպուք»-ի ուղիղ եթերի ընթացքին յայտնած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:
«Վերջին շրջանում շատ է խօսուում հայ-ռուսական յարաբերութիւնների մասին, բայց այսօրուայ իրավիճակը համարում եմ աշխատանքային, որը բնականոն ընթանում է: Մենք շարունակում ենք շփումները տարբեր մակարդակներում: Առաջիկայում նախատեսուած է իմ այցը Մոսկուա, որտեղ հանդիպում կ'ունենամ Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինի հետ. դա կը լինի մեր երրորդ հանդիպումը»,- ընդգծած է Փաշինեանը:
Ան համոզմունք յայտնած է, որ այդ հանդիպման ընթացքին երկկողմ յարաբերութիւններու օրակարգին առկայ բազմաթիւ հարցեր մանրամասն պիտի քննարկեն եւ լուծումներ պիտի տան բազմաթիւ հարցերու: