ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին օգոստոսի 3-ին մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
«Ըստ Wikileaks-ի՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել, նա բողոքել է, ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում է եղել, որ ինքը կայացնի Սերժ Սարգսյանին օգտին որոշում: Այս վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվեց. Արմեն Գեւորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին, փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա: Նրան մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ 332 հոդվածի 3-րդ մասով: Դա ծանր հանցանք է եւ մինչեւ 6 տարվա ազատազրկում է նախատեսում»,- ասել է Սասուն Խաչատրյանը, ավելացնելով, որ խափանման միջոցը ստորագրությունն է՝ չհեռանալու մասին: