image

Հայ կանանց ամենամեծ կազմակերպության անդամներն այսօր Արցախում էին (լուսանկար)

Հայ կանանց  ամենամեծ կազմակերպության անդամներն այսօր Արցախում էին (լուսանկար)

Աշխարհի տասնյակ երկրներից Արցախ ժամանած Հայ օգնության միության (ՀՕՄ) անդամներն այսօր այցելել են  Ստեփանակերտի Հուշահամալիր:

 

Հուշահալիրում նրանք ծաղիկներ են  խոնարհել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ՀՅԴ անդամ Արթուր Մկրտչյանի շիրիմին, ապա՝ ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշակոթողին, տեղեկացնում է «Ապառաժը»: 

Ինչպես հայտնի է` օրերս Երեւանում ավարտվեց հայ կանանց ամենամեծ միության` ՀՕՄ-ի  71-րդ պատգամավորական ժողովը, որի ընթացքում միության նոր ատենապետ ընտրվեց Քարոլայն Շմավոնյանը:  

Հայ Օգնության Միությունը հիմնվել է 1910 թվականի հունվարի 1-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում, երիտասարդ մտավորական, քաղաքական ու հասարակական գործիչ Խաչատուր Մալումյանի (ծածկանունը` Է. Ակնունի) նախաձեռնությամբ: Այսօր ՀՕՄ-ը հայ կանանց ամենահին կառույցն է, որը աշխարհի բոլոր հայաշատ երկրներում ունի ավելի քանի 15 հազար անդամ: 

1970 թվականից Հայ Օգնության Միությունը  համագործակցում է Միացյալ Ազգերի Կազմակերպության հետ, եւ որպես ՄԱԿ-ի Տնտեսական ու Սոցիալական Խորհրդի (ECOSOC) անդամ, ու միջազգային մակարդակով գործող ոչ-կառավարական կազմակերպություն, աշխատանքներ է իրականացնում մարդու իրավունքների, սոցիալական արդարության ու քաղաքակիրթ հասարակության իրականացման ուղղությամբ:

Հայաստանում անցկացված վերջին պատգամավորական ժողովին որոշում է ընդունվել աջակցել Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գյուղերի բնակիչներին: