image
Հրատապ լուրեր:

Հայ երիտասարդի դիմումը՝ Արամ Ա կաթողիկոսին. Վանքերը պալատ դարձնելու փոխարեն հզորացնենք Արցախը

Հայ երիտասարդի դիմումը՝ Արամ Ա կաթողիկոսին. Վանքերը պալատ դարձնելու փոխարեն հզորացնենք Արցախը

Բեյրութահայ Հրայր Արաբսեսյանը կոչով դիմել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին


«Ձեր բոլոր ասածների հետ համաձայն ենք, Վեհափառ հայր: Արցախը մերն է, մենք՝ Արցախինը: Բայց արդյոք սրանից ավելի էլ ի՞նչ պիտի անենք Լիբանանում:   Իբր մեծ հայր, հայ ազգը  և  հատկապես՝  Լիբանանի ժողովուրդը հավաքեք   և մեզ առաջիկա 10 տարիների ընթացքում Արցախ տեղափոխեք: Այն դրամները, որ Ձեզ է տրամադրվում  վանքերը պալատ դարձնելու կամ եկեղեցիներ կառուցելու օտար երկրում, այդ դրամներով Դուք կարող  եք   մեր հայ ընտանիքները Արցախ տեղափոխել, և այդ լումաներով շարունակ կհզորանա Արցախը: 

Ես անձամբ պատրաստ եմ իմ ընտանիքով փոխադրվել:  Ունեմ երկու որդի,  բայց ավաղ հնարավորություն չունեմ: Ի՞նչ ենք անելու օտար երկրում այն ամենից ավելի, ինչ որ արել ենք մինչև հիմա: Աշխատում ենք օտարների մոտ, հարստացնում ենք օտարներին՝ օտար երկրում, ինչո՞ւ չապրենք մեր Արցախ երկրում և մեր պայքարը մինչև մահ այնտեղ չտանե՞նք:

Խնդրում եմ Ձեզնից, Վեհափառ հայր, և իմ ասածները հաշվի առեք ամենայն հարգանքով: Եթե 100 տարի ևս մնանք օտարության մեջ,    ամբողջությամբ ձուլվելու ենք:  Այսօր ժամն է համախմբելու հայ ժողովուրդը՝ Արցախում»:

 

«Արևելք»- Ի դեպ, Հրայր Արաբսեսյանն իր այս  կոչը հրապարակել է Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան էջի վրա, որտեղից այն այսօր հեռացվել է: