image

Արցախը վերականգնուելու ներուժ ունի. Քոչարեան

Արցախը վերականգնուելու ներուժ ունի. Քոչարեան

 

Ես բաւարար հիմքեր ունիմ համարելու, որ առնուազն ԼՂԻՄ-ի շրջանակէն ներս վերականգնելու հնարաւորութիւն կայ: Այս մասին Մեծամօրի բնակիչներու հետ հանդիպման ժամանակ ըսած է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոպերթ Քոչարեանը:

«Ամենամեծ խնդիրն այն է, որ յայտարարութիւնը (թուագրուած է 9 նոյեմբերի) նախատեսուած է 5 տարի ժամկէտով: 4.5 տարի անց Ատրպէյճանը կարող է պահանջել դուրս բերել ռուս խաղաղապահներին: Սա մեծ անորոշութիւն է ստեղծում: Առաջին հերթին մենք պէտք է հաւաստիացումներ ստանանք, որ դա տեղի չի ունենայ: Սա մեծ անորոշութիւն է ստեղծում:

Մենք շատ թոյլ դիրքերից ենք մտնում բանակցային գործընթաց: Բանակի հզօրացումն ու վերականգնումը ես կապում եմ բանակցային գործընթացի հետ: Որքան շուտ վերականգնենք բանակը, այնքան ուժեղ կը լինեն մեր դիրքերը», - շեշտած է Քոչարեանը: