Այս գիշեր հակառակորդը Նախիջեւանէն կրակած է Վայոց Ձորի մարզի Ելփին գիւղի ուղղութեամբ: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրոյցի ժամանակ հաստատած է պաշտպանութեան նախարարի մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը:
«Եղել են գիւղի ուղղութեամբ կրակոցներ` ոչ մեծ տրամաչափով եւ ոչ մեծ ինթենսիւութեամբ: Փոխհրաձգութիւն է եղել, հայկական կողմը պատասխանել է: Փամփուշտներից մէկը, ինչպէս ես յետոյ տեղեկացայ,ընկել է Ելփին գիւղի բնակիչներից մէկի կտուրին»,- ըսած է ան:


