Ֆրանսիայի նախագահ Ֆրանուսա Օլանդը, ելույթ ունենալով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության առթիվ, երկրում արտակարգ դրություն հայտարարեց: Երկրում պետական սահմանները փակվել են, ինչն աննախադեպ իրադարձություն է համարվում Ֆրանսիայի համար` Բ Աշխարհամարտից հետո Ֆրանսիան չէր փակել իր սահմանները: Վերջին տվյալներով զոհերի թիվը 60 է, կան վիրավորներ, իսկ Bataclan համերգասրահում պատանդ պահվածների թիվն անցնում է 100-ից: Համերգասրահ խուժած ահաբեկիչները հայտարարել են, թե իրենք Սիրիայի վրեժն են լուծում: