Կառավարության այսօրվա նիստում Երևանի թիվ 62 ավագ դպրոցը անվանակոչվել է Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով:Այս տարի լրացավ 1991թ. ապրիլի 30-ին «Օղակ» գործողության ժամանակ զոհված ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակը: Նրան անվանել են «Գետաշենի արծիվ». Թաթուլ Կրպեյանին եւ ընկերներին են նվիրվել մի շարք հայրենասիրական երգեր: