«Սիրիական համայնքը Հայաստանում» հասարակական կազմակերպությունը պատրաստվում է մարտի 21-ին Երևանում նշել մայրերի օրը: Այդ օրն են արաբական երկրներում ավանդաբար նշում մայրերի օրը, որը, ըստ որոշ օրացույցների, համարվում է գարնան առաջին օրը: Մայրության խորհուրդը կապելով գարնան, բնության զարթոնքի և ծաղկունքի հետ՝ արաբները նույնպես միացել են մայրերի օրը մարտի 21-ին նշելու տոնացույցին:
«Սիրիական համայնքը Հայաստանում» հասարակական կազմակերպության «Մայր իմ Սիրիա» միջոցառումը տեղի է ունենալու Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Սիրիահայերը միջոցառման ժամանակ փառաբանելու են ոչ միայն մայրության, այլ նաև՝ ծննդավայրի գաղափարը:
