Սիրիահայ երիտասարդ դիզայներ Հակոբ Շահինյանը բոլորովին վերջերս՝ ապրիլի 30-ին, իր առաջին ցուցադրությունն է ունեցել Երևանում: Ցուցադրությունը տեղի է ունեցել «IBIS» նորաբաց հյուրանոցի բացօթյա սրահում:
«Ցուցադրությանը ներկայացված կանացի հագուստի ողջ տեսականին Սիրիայում է պատրաստվել: Ցանկացա ցույց տալ, որ Սիրիայում միայն պատերազմ չէ. հնարավոր է նաև արհեստով ու արվեստով զբաղվել»,- ասում է Հ. Շահինյանը:
Երիտասարդ դիզայները թեև մասնագիտությամբ Ճարտարապետ է, սական դա չխանգարեց սրընթաց քայլերով առաջ շարժվել նորաձևության ոլորտում: Վերջինս այս ոլորտում սկսեց առաջին քայլերն անել դեռևս Սիրիայում՝ հայտնի կազմակերպություններից մեկում աշխատելով որպես տղամարդկանց հագուստի մոդելավորող: Ինչպես նշում է Հ. Շահինյանը, իր համար միշտ օրինակ եղել ու մնում են նորաձևության համաշխարհային աստղեր Վերսաչեն, Մակքուինը և Էլի Սաաբը:
Նշենք, որ ցուցադրությանը ներկա էին նորաձևության, շոու-բիզնեսի, ինչպես նաև քաղաքական ոլորտի հյուրեր: Երեկոյի պատվավոր հյուրն էր Հայաստանում Սիրիայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Մհտ. Իսսամ Նայեալը:
Տաթևիկ Մուրադյան