image

Գագիկ Ծառուկեանը երկու ամիսով կալանաւորուեցաւ

Գագիկ Ծառուկեանը երկու ամիսով կալանաւորուեցաւ

Գագիկ Ծառուկեանը երկու ամիսով կալանաւորուեցաւ։ Դատարանը յուլիս 7-ին հրապարակած է որոշումը։

Ծառուկեանի փաստաբան Երեմ Սարգսեանը դատարանի բակին մէջ լրագրողներուն ըսած է, որ իրենց համար անակնկալ չէր որոշումը։

«Այն պահից, երբ այս ապօրինութիւնները սկսուել են, մենք հասկացել ենք՝ այս գործողութիւնը լինելու է, որովհետեւ սա հրապարակային յանձնարարականի արդիւնք է»,-ըսած է Սարգսեանը։

Ան նաեւ յայտնած է, որ Ծառուկեանը պիտի տեղափոխեն «Կեդրոն» քրէակատարողական հիմնարկ։

Հուլիսի 6-ի երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը ձերբակալվել էր։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու մեջ։ 

Գործը կը վերաբերի Հայաստան-Իրան առեւտրային գործարքներուն, որոնց շրջածիրէն ներս, ըստ քննութեան, յափշտակուած է շուրջ 21 միլիոն ամերիկեան տոլարի գոյք։

Ծառուկեանի փաստաբան Երեմ Սարգսեանը մեղադրանքները հերքած է՝ պնդելով, որ այս գործով Ծառուկեանի հետ փոխկապակցուած ընկերութիւնը պէտք է ճանչցուէր տուժող, ոչ թէ Ծառուկեանը՝ մեղադրեալ։ Իրաւաբանը համոզուած է, որ այս գործը քաղաքական երանգ ունի։