BBC-ն հաղորդել է, որ Մեծ Բրիտանիան առկախել է Շարմ Էլ Շեյխ օդանավակայանի հետ բրիտանական բոլոր թռիչքներն այն բանից հետո, երբ հայտարարություն է տարածվել, թե ռուսական օդանավի կործանման պատճառ կարող է եղած լինել պայթուցիկ սարքը:
Բրիտանացի փորձագետների խումբը Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանում ստուգում է անվտանգ թռիչքի համար բոլոր նախապայմանները եւ հանդես է գալու հայտարարությամբ:
Կենտրոնական Սինայում կործանված օդանավի աղետից հետո նշված տարածքի վրայով ժամանակավորապես թռիչքները կասեցրել են նաեւ Lufthansa, Air France, Emirates, Turkish Airlines միջազգային ավիաընկերությունները: