image

Բրիտանացի փորձագետների խումբը Եգիպտոսում ստուգում է հետագա թռիչքների անվտանգությունը

Բրիտանացի փորձագետների խումբը Եգիպտոսում ստուգում է  հետագա թռիչքների անվտանգությունը

BBC-ն հաղորդել է, որ Մեծ Բրիտանիան առկախել է Շարմ Էլ Շեյխ օդանավակայանի հետ բրիտանական բոլոր թռիչքներն այն բանից հետո, երբ  հայտարարություն է տարածվել, թե ռուսական օդանավի կործանման պատճառ կարող է եղած լինել պայթուցիկ սարքը:

Բրիտանացի փորձագետների խումբը Շարմ Էլ Շեյխի միջազգային  օդանավակայանում ստուգում է անվտանգ թռիչքի համար բոլոր նախապայմանները եւ հանդես է գալու հայտարարությամբ:

Կենտրոնական Սինայում կործանված օդանավի աղետից հետո նշված տարածքի վրայով ժամանակավորապես թռիչքները կասեցրել են նաեւ Lufthansa,  Air France, Emirates, Turkish Airlines  միջազգային ավիաընկերությունները: