Այսօր Փարիզի առաջնորդանիստ «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» եկեղեցում պատարագ կմատուցվի ի հիշատակ մեկ շաբաթ առաջ` նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Այդ մասին «Արեւելքին» հայտնեցին Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդարանից: Պատարագը կմատուցի Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը: Հայկական եկեղեցում զանգերը կհնչեն 21:45-ին, ճիշտ նույն ժամին, երբ լսվել են ահաբեկչության առաջին կրակոցները: