image

Այսօր Փարիզի հայկական եկեղեցում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ահաբեկչության ժամին պատարագ կմատուցվի

Այսօր Փարիզի հայկական եկեղեցում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած  ահաբեկչության ժամին պատարագ կմատուցվի

Այսօր Փարիզի առաջնորդանիստ «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» եկեղեցում պատարագ կմատուցվի ի հիշատակ մեկ շաբաթ առաջ` նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:  Այդ մասին «Արեւելքին» հայտնեցին Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի  առաջնորդարանից:  Պատարագը կմատուցի Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ  Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը: Հայկական եկեղեցում զանգերը կհնչեն 21:45-ին, ճիշտ նույն ժամին, երբ լսվել  են ահաբեկչության առաջին կրակոցները: