image

Այսօր Խթում է (Ճրագալույց)

Այսօր Խթում է (Ճրագալույց)

Հայ եկեղեցին Հիսուս Քրիստոսի ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին: Սուրբ Ծննդյան նախապատրաստությունը սկսվում է դեկտեմբերի 29-ից` Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանով, իսկ հաջորդ օրն սկսվում է Սուրբ Ծննդյան շաբաթապահքը` իր մեջ ընդգրկելով Ամանորը: Պահքից դուրս են գալիս հունվարի 5-ին, և այդ օրը երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի սուրբ պատարագ:

Հունվարի 5-ի աստվածհայտնության ճրագալույցի գիշերային ժամին քահանաները զգեստավորված գալիս են ատյան: Ատյանում խնկարկում են և «Ուրախացիր Սրբուհի» շարականի երգեցողությամբ սկսում են օրհնաբանել Աստվածամայր Կույսին՝ հայտնելով Հիսուս Քրիստոսի գալուստը: Նույն խորհրդով ընթերցվում է նաև Հիսուսի ծնունդն ավետող դրվագը Ղուկասի ավետարանից: Առավոտյան ժամը 9-ին բոլորը հավաքվում են եկեղեցում: Եկեղեցու բեմը նախապես վարագույրով ծածկված է լինում: Ապա պատարագիչը բարձրանում է խորան և զգեստավորվում: Այս ընթացքում ատյանում ընթերցվում են Հիսուս Քրիստոսի գալուստը վկայող մարգարեությունները: Ապա ընթերցվում են Դանիելի մարգարեությունից հատվածներ, բացվում է սուրբ խորանի վարագույրը: Սկսվում է սուրբ պատարագի արարողությունը: Պատարագից հետո քահանայական թափորը գնում է սեղանատուն՝ նախատոնակն այնտեղ կատարելու: Ավարտից հետո կատարվում է հաջորդ օրվա տոնի նախատոնակը, որով սկիզբն է դրվում Սուրբ Ծննդյան տոնի հիշատակը: Այն Սուրբ Ծննդյան տոնի նախապատրաստությունն է:

 

 

 

Ճրագալույցի երեկոն կոչվում է նաև Խթում. այն ուտիքի նախատոնակն է: Հետո սկսվում է ավանդական ընթրիքը. նախընտրելի է՝ այդ օրվա ընթրիքը պատրաստված լինի ձկից, չամիչով և բրնձով փլավից, բայց չպարունակի միս:

Արեւմտահայկական մշակույթում խթումի գիշերը պատրաստում են մաղադանոսով ձվածեղ,  ծեծած ցորենով ապուր եւ այլ ավանդական ուտելիքներ, որոնց մեջ գերակշռում է բուսական սնունդը: 

Ճրագալույցի ավարտին հավատացյալներն իրենց տուն են տանում եկեղեցու կանթեղներից ու մոմերից վառված ճրագ կամ մոմ, ինչը խորհրդանշում է աստվածային լույսը, Բեթղեհեմյան աստղի լույսը, որն Արեգակից ավելին էր, քանի որ ցերեկով էր երևում:

 


Ազատքեղով ձվածեղ

 

Ցորենով շիլա, որին ավելացնում են մածուն