Արգենտինայի նորընտիր նախագահի` ընդդիմադիր համարվող թեկնածու Մաուրիսիո Մակրիի կինը արաբուհի է, ծագումով` Լիբանանից, տեղեկանում ենք արաբական մամուլից: 41-ամյա Ջուլիանա Աուադայի հայրը Լիբանանի պատմական Բիբլոս քաղաքից Արգենտինա գաղթած քրիստոնյա է: Ջուլիանա Աուադան ծնվել է Արգենտիայում, ուսում է ստացել Եւրոպայում և ԱՄՆ-ում, համարվում է Արգենտինայի երիտասարդ ու գործարար կանանցից մեկը, ինչպես նաև` նորաձևության օրենսդիր. նրա հագուստի ոճը հաճախ է քննարկվում մամուլում: Արգենտինայի առաջին տիկինը շարունակում է իր հոր բիզնեսը` ղեկավարելով տեքստիլ արդյունաբերության ոլորտում արգենտինական հայտնի ընկերություններից մեկը: Նախկին քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի հետ նա ծանոթացել է 2009-ին, ամուսնացել են 2010-ին: Ջուլիանան Արգենտինայի նախագահի երրորդ կինն է, նրանք ունեն մեկ դուստր:


