image

Առաջին պսակադրությունը Սուրբ Գեւորգ նորաօծ եկեղեցում

Առաջին պսակադրությունը Սուրբ Գեւորգ նորաօծ եկեղեցում

Երեկ` նոյեմբերի 1-ին Թբիլիսիի նորաօծ Սուրբ Գեւորգ եկեղեցում տեղի է ունեցել օծումից հետո առաջին պատարագը:  Սրբազան Պատարագից հետո եկեղեցում կատարվել է առաջին պսակադրությունը: Ինչպես տեղեկանում ենք   վիրահայոց թեմից, ամուսնացողները  Սուրբ Գեւորգ եկեղեցու որմնանկարների վերականգնման վրա աշխատող երկու երիտասարդ մասնագետներ  Դավիթ Հովհաննիսյանն ու Աշխեն Պապյան էին, որոնց սերը սկիզբ է առել   միասին աշխատելու տարիներին: Նրանք  որոշել են  Սուրբ Գեւորգ եկեղեցում աշխատանքներն ավարտելուց հետո պսակադրվել վերաբացված եկեղեցում: Հատկանշական է, որ երիտասարդներն իրենց օրնհությունը ստացել են պատերի ներսում, որոնց որմնանկարները վերականգնվել են նաեւ իրենց իսկ ձեռքերով: