Երեկ` նոյեմբերի 1-ին Թբիլիսիի նորաօծ Սուրբ Գեւորգ եկեղեցում տեղի է ունեցել օծումից հետո առաջին պատարագը: Սրբազան Պատարագից հետո եկեղեցում կատարվել է առաջին պսակադրությունը: Ինչպես տեղեկանում ենք վիրահայոց թեմից, ամուսնացողները Սուրբ Գեւորգ եկեղեցու որմնանկարների վերականգնման վրա աշխատող երկու երիտասարդ մասնագետներ Դավիթ Հովհաննիսյանն ու Աշխեն Պապյան էին, որոնց սերը սկիզբ է առել միասին աշխատելու տարիներին: Նրանք որոշել են Սուրբ Գեւորգ եկեղեցում աշխատանքներն ավարտելուց հետո պսակադրվել վերաբացված եկեղեցում: Հատկանշական է, որ երիտասարդներն իրենց օրնհությունը ստացել են պատերի ներսում, որոնց որմնանկարները վերականգնվել են նաեւ իրենց իսկ ձեռքերով: