Հայ վազորդուհի, համայնքային ակտիվիստ Սոնա Դոնայան-Արաբյանը նոյեմբերի 1-ին Նյու Յորքի քաղաքային վազքի մարաթոնին իր մասնակցությամբ ուշադրություն է հրավիրել սիրիահայերի խնդիրներին: Վազքի արդյունքում հանգանակված գումարը 49-ամյա մարաթոնային վազորդուհին նվիրել է «Սիրիահայ օգնության խաչ» կազմակերպությանը: