image

Փաշինեան խոստացաւ յաւելեալ մանրամասնութիւններ ներկայացնել աւելի ուշ

Փաշինեան խոստացաւ յաւելեալ   մանրամասնութիւններ ներկայացնել աւելի ուշ

Փաշինեան խոստացաւ յաւելեալ   մանրամասնութիւններ ներկայացնել աւելի ուշ . 

 

 

 Վարչապետի  գրառումը

«Ստեղծուած իրավիճակում այլ բան որոշելու հնարաւորութիւն ուղղակի չկար։ Ես  ծրագրել եմ առաւել մանրամասներ ասել, թե ինչու, ինչն էր պատճառը։ Այս վերջին մէկ ամսում տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսել մանրամասն հիմա ես դա անել չեմ կարող, որովհետև հիմա այդ ռազմական գործողութիւնների դադարեցումը ընթացքի մեջ է, եթե հիմա ասեմ ինչ-որ բաներ, կարող եմ վտանգել մարդկանց։ Եթե ասեմ ինչ-որ բաներ, կարծում եմ՝ շատերին շատ բան պարզ կլինի, հիմա ուղղակի չեմ կարող ասել։

 

Այսօր ընդդիմադիր մի քաղաքական գործիչ կա, որն իմ հրաժարականն է նաև պահանջել, երեկ չէ առաջին օրը թողել է Շոշի դիրքերն ու փախել։ Գիտեմ, որ կան շատ մարդիկ, որոնց մտադրութիւններն ազնիւ են եւ արդար։ Գիտեմ, որ կան նաեւ զոհուած մեր եղբայրների հարազատները։ Ես ասել ու ասում եմ, որ ծնկի եմ իջնում այդ մարդկանց առաջ։

 

Էսօր գիտե՞ք ինչի համար են այդպես ազատ մտնում այստեղ-այնտեղ ջարդուփշուր անում, որովհետեւ ինչքան ոստիկան կա, ինչքան ԱԱԾ կա, ինչքան ՊՊԾ կա, դիրքերում են, որդիս էլ է դիրքերում, իմ կինն էլ է դիրքերում, եւ ես հպարտ եմ դրա համար։

 

Ուզում եմ՝ մի բան հասկանանք այս որոշումը կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդիւնքում և այն մարդկանց գնահատականի եւ նրանց լսելու արդիւնքում, ովքեր ամենաշատն են տիրապետում ռազմական իրավիճակին։

 

Պետք է հասկանանք մի բան, որ մեր փառապանծ բանակն այսօր կռոել է ահաբեկիչների, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի և Ատրպէյճանի դէմ։ Ինչու չենք կարողացել այնպես անել, որ այսօրուայ թուղթն ուրիշ բովանդակություն ունենա, որովհետեւ 25 տարի սեղանի շուրջ խմել ենք մեր զինուորի, բանակի կենացը և այդ օղին, գինին, սեղանի դրված հացը, որոշ մարդկանց մասին է խոսքը, գնուած է եղել գողացած փողով»։