Սահմանին ստեղծված իրավիճակի պատասխանատուն Անկարան է. Սևակ Արծրունի... Middle East-ը վաղը Բեյրութ-Երևան-Բեյրութ չվերթ է իրականացնելու, նաև՝ մի քանի այլ ուղղություններով... Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ... Մարգարիտա Մանուկյան. Հին Արևելքի գրադարաններ...
Սահմանին ստեղծված իրավիճակի պատասխանատուն Անկարան է. Սևակ Արծրունի
Սահմանին ստեղծված իրավիճակի պատասխանատուն Անկարան է. Սևակ Արծրունի
13 July 2020 , 12:31

Ինչպես հայտնի է, երեկ՝ հուլիսի 12-ին Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ է արել, իսկ երեկ ու այսօր պարբերաբար հրետակոծություն է իրականացրել հայկական դիրքերի ուղղությամբ: Կատարվածը, «Արեւելքի» խնդրանքով մեկնաբանել է հրապարակախոս Սևակ Արծրունին. 

 

 

-Պարոն Արծրունի, ինչպե՞ս կմեկնաբանեք  սահմանային վերջին զարգացումները:


-Իմ կարծիքով սահմանին ստեղծված իրավիճակի պատասխանատուն Անկարան է: Ռուս-թրքական բանակցությունների վրա, Լիբիայի և Սիրիայի, Իրաքի փաթեթներին, հիմա կարծես  ավելանում է  Հայաստանը: 

Էրդողանի նպատակն է կետ առ կետ,  եթե ոչ դե յուրե ապա դե ֆակտո խախտել Լոզանի պայմանագրի բոլոր կետերը, որովհետև Լոզանը Առաջին աշխարհամարտի ժամանակ կործանված Օսմանյան կայսրության և փոխարենը պարտադրված Թուրքիայի Հանրապետության հիմնաքարն է: Նպատակն է վերանայել Թուրքիային պարտադրված սահմանները և Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում:

Էրդողանի այս ճանապարհը  հետապնդում է հիմնական երկու ուղի.

Առաջին. շրջանցել Մուսթաֆա Քեմալի ժառանգությունը և, պատմության հոսանքին հակառակ նավարկելով, վերադառնալ 19-րդ դարի Օսմանյան կայսրության իրավիճակին:

Հասկանալով, որ նման քաղաքական նպատակ իրագործել հնարավոր չէ օրենքի ուժով, Էրդողանը հույս է դնում ռեալ պոլիտիկի ճանապարհով, հիմնականում բռնության և ռազմական գործողություններով հասնել Օսմանյան կայսրությունը աշխարհաքաղաքական դաշտ վերադարձնելու փաստացի իրավիճակին:

Երկրորդ. նա, լարելով հարաբերությունները Հունաստանի հետ, մտնելով Սիրիա, Իրաք և Լիբիա, բաժին պահանջելով Միջերկրական նավթահորերից և գազի պաշարներից, Սաուդյան Արաբիայից համաիսլամական Խալիֆաթի դրոշը վերցնելով, երկրում կրոնապետություն հիմնելով, վերաիսլամացնելով Սուրբ Սոֆիան, և տասնյակ այլ ցուցադրական ու հիմքային գործողություններով, իրականում դրժում է Լոզանում ստանձնած Թուրքիայի Հանրապետության պարտավորությունները և անցում կատարում դեպի Օսմանյան պետություն: Իսկ Օսմանյան կայսրության դիմաց առաջին հերթն կանգնած է ռուսական զենքը:

 

Մեր՝ հայերիս խնդիրը մեկն է, լինել իրավիճակի տերը, բայց չտրվել հայրենասիրական միֆերին:

Այսինքն պահանջատեր լինել Թուրքիայից՝ Օսմանյան հայության կապիտալի վերականգնման և Հայաստանի ու Փոքր Ասիայի ապաշրջափակման պահանջով, ՀՀ֊Արցախյան և Հյուսիս Արևելյան ճակատում լինել անսասան հարձակողական իսկ Ռուս-հայկական ռազմական համագործակցության մեջ՝ կայուն նախաձեռնող:

Ամենակարևորը՝ բոլոր կողմերին ցույց տալ, որ հայությունը չի կրկնելու հին սխալները, և որ ինչքան էլ շատ լինեն ներքին ճեղքվածքները, ազգային իրավունքի և հայ զորականի շուրջ ազգը մեկ ամբողջություն է:    

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture