image

Աստված որդուս երկրորդ կյանք տվեց, եւ Հայաստան եկանք. Հալեպահայ կինը՝ իր կյանքի ու աշխատանքի մասին

Աստված որդուս երկրորդ կյանք տվեց, եւ Հայաստան եկանք. Հալեպահայ կինը՝ իր կյանքի ու աշխատանքի մասին

Տիկին Եսթերը Հալեպում ճանաչված խոհարար էր, պատվերով ճաշեր էր պատրաստում տանը: Հայաստան գալով՝ այստեղ է շարունակում խոհանոցային ավանդույթները, որ սովորել է իր մայրիկից: Ոչ միայն ինքը, նաեւ քույրերն են ժառանգել մայրիկի խոհանոցային ձիրքը: 

Հայաստան են եկել Հալեպում ազատվելով վտանգից. տղայի մոտ պայթել է ռումբը, մահացել են երկու սիրիահայեր, իսկ որդին հրաշքով փրկվել է, որոշելով, որ այլեւս ժամանակն է հեռանալ Հալեպից: 

Երկու տարում լավ սովորել է Երեւանը, լեզու է գտել հարեւանների հետ, որոնք տիկին Եսթերի ամենօրյա հյուրերն են, նաեւ ինքն է այցելում, ուրախանում են միմյանց հաջողություններով: 

Հալեպահայ Եսթեր Ադուրյանի մասին՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում.