image

Հայտնի հայ երգչին երիկամ է «նվիրել» հարազատ եղբայրը

Հայտնի հայ երգչին երիկամ է «նվիրել» հարազատ եղբայրը

Պոլսահայ հայտնի օպերային երգիչ, խմբավար, մանկավարժ,  2015-2016 թվականներին Ստամբուլի Օպերայի եւ բալետի տնօրեն եղած Գեւորգ Դավիթյանը երիկամային հիվանդությամբ երկար տարիներ տառապելուց հետո օրերս երիկամային փոխպատվաստման է ենթարկվել։ Հայտնի երգչի երիկամի դոնորը հարազատ եղբայրն էր՝ Գրիգոր Դավիթանը։

Նրանք վիրահատությունից հետո ապաքինման շրջանում են, եւ ինչպես հայտնել է Գեւորգ Դավիթյանը՝ հիվանդանոցից․ «Վիրահատությունը հաջող էր։ Երիկամի փոխպատվաստումից հետո բոլոր կենսական գործառույթները նորմալ վերադարձել են։ Հուսանք, որ այս դժվարին գործընթացը լավագույնս կավարտենք։ Իմ հերոսը, իմ սիրելի եղբայրը նույնպես անչափ լավ է։ Շատ շնորհակալ եմ այս գործընթացի ընթացքում մեզ հետ այդքան ամուր կանգնած լինելու համար: Անսահման շնորհակալություն բարոյականության եւ աջակցության հաղորդագրությունների համար: Անսահման շնորհակալություն սիրելի եղբորս՝ այս երկրորդ հնարավորության, այս երկրորդ կյանքի համար։ Ողջույն եւ սեր, առողջ օրեր»։ 

Գեւորգ Դավիթյանը ծնվել է 1968 թվականին, Ստամբուլում: 1996 թվականին ավարտել է Սինան ճարտարապետի անվան համալսարանին կից կոնսերվատորիայի օպերայի բաժինը։ 1998 թ. ընդունվել է Ստամբուլի օպերայի եւ բալետի թատրոնի երգչախումբ` որպես մենակատար։ Խաղացել է բազմաթիվ օպերային ներկայացումներում, հանդես է եկել նաեւ իբրեւ մեներգիչ։