image

Հայերենի անվճար դասեր հայրենադարձ եւ օտարազգի դպրոցականների համար

Հայերենի անվճար դասեր հայրենադարձ եւ օտարազգի դպրոցականների համար

ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Big Mind» ուսումնական կենտրոնը կազմակերպում է հայերենի անվճար դասեր Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար:

Ծրագրին կարող են մասնակցել միգրանտ ընտանիքների՝ 4-9 դասարաններում սովորող երեխաները․

-հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և չեն տիրապետում հայերենին,

-հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և կարիք ունեն գիտելիքների բարելավման և դպրոցական ծրագրին համապատասխանեցման,

-արևմտահայերենով կրթություն ստացած անձինք, որոնք ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ունեն լեզվական  խնդիր։

Դիմելու վերջնաժամկետը մայիսի 10-ն է։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը` https://forms.gle/FLAMRqfCUNHbeNqd6: