image

Ղարաբաղեան շարժումը շարունակելու իւրաքանչիւր փորձ կործանարար է. Փաշինեան

Ղարաբաղեան շարժումը շարունակելու իւրաքանչիւր փորձ կործանարար է. Փաշինեան

Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել և լինելու է գործիք՝ Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը թույլ չտալու համար։ Այս հայտարարությունն արել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում։

«Անկախության հռչակումից ու ձեռքբերումից հետո շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որը հիմնականում և առավելապես նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը։

Սա չեմ ասում որպես քննադատություն, այլ որպես իրողություն։ Ինքս էլ հաշտ եմ եղել այդ մոդելի հետ։ Որպես ՀՀ վարչապետ՝ փաստերին հասանելիություն ստանալուն զուգընթաց հասկացել եմ, որ, եթե մեզ համար անկախությունը, պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի՝ մեր պատկերացմամբ, լուծման համար, ապա մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը թույլ չտալու, ապա մեր պետականությանը վերջ դնելու համար»,- ասել է վարչապետը։

 

Հայաստան–Ադրբեջան նոր պատերազմ չի լինելու

«Հայաստան–Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն իր այս համոզմունքը հիմնավորել է՝ վկայակոչելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված սահմանազատման հարցերով հանձնաժողովների գործունեության կանոնակարգը, որպես իրավական հիմք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը:

Փաշինյանը Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին կոչ արեց լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը: