Այսօր Կամերային երաժշտության տանը տեղի կունենա սփյուռքում և Հայաստանում հայտնի «Զուլալ» ակապելլա եռյակի առաջին համերգը: Համերգի անդամներից Անաիս Ալեքսանդրա Թեքերյանը ծագումով Աֆրիկայից է՝ նրա հայրը եթովպիահայ է, իսկ մայրը՝ լատվիացի ռուս: Մասնագիտությամբ թատերագետ Անաիսը հայկական երգերի միջոցով վերագտել է իր ինքնությունը: Նա խմբի հիմնադիրներից է, իսկ «Զուլալի» մյուս հիմնադիրներից Երազ Մարգարյանի ծնողները Իրաքից են, Թենի Աբելյանինը՝ Եգիպտոսից: «Արևելքի» հետ զրույցում նրանք նշեցին, որ ԱՄՆ-ում շատ հեշտ է կորցնել հայկական ինքնությունը, հայ երգը փրկության օղակ է այդ առումով:
Վաղը տեղի կունենա «Զուլալի» երկրորդ համերգը, որից հետո զուլալցիները երկշաբաթյա աշխատանոց պիտի վարեն «Թումոյում»: