«Յետոյ կը վերադառնանք Երեւան: Այստեղ երթեր էլ կը լինեն, հանրհաւաքներ էլ կ'անենք: Կարող է փերմանենթ (մշտական) հանրհաւաք անենք: Մի օր էլ կարող է հանրահաւաք լինի, նստենք, մնանք: Կարող է մի քիչ տաք լինի, չնայած, կարծում եմ՝ մինչ էդ կը քշենք իրեն»,-ըսած է ան:
Աւելի ուշ Հայրենիքի փրկութեան շարժումը յայտարարութիւն տարածած է, որ ժամը 13:00-ին Արտաշատի մայրուղիի սկզբնամասը գտնուող «Կոնտինենտալ» ճաշարանային համալիրի մօտէն տեղի պիտի ունենայ ինքնաշարժներու երթ դէպի Մասիս եւ Արտաշատ քաղաքներ։