image
Հրատապ լուրեր:

Վարազդատ Յարութիւնեան իր նոր պաշտօնէն եւս հրաժարական տուաւ

Վարազդատ Յարութիւնեան իր նոր պաշտօնէն եւս հրաժարական տուաւ

 

Չինաստանի մէջ ՀՀ առեւտրային ներկայացուցիչ նշանակուելէ առաջ ԱԺ պատգամաւորի մանտաթէն հրաժարած իմքայլական պատգամաւոր Վարազդատ Կարապետեանն ազատման դիմում ներկայացուցած է նաեւ այս պաշտօնէն։

 

Այդ մասին ան գրած է դիմատետրեան իր էջին։

Գրառուման մէջ ան ըսած է․

«..Հրաժարելով Չինաստանում ՀՀ առեւտրային ներկայացուցչի պաշտօնից՝ հասկանում եմ, որ հիմա Չինաստան գնալու ժամանակը չէ, հիմա մեր երկրում մնալու ու էս խայտառակ պարտութեան դաժան լուծը համախոհների ու զինակիցների հետ քաշելու ժամանակն է։ Մենք նախ սեփական ազգային պետութիւն, ազգային տեսիլք, առաքելութիւն, մշակուած ռազմավարութիւն պէտք է ունենանք, ապա նոր մտածենք այլոց հետ մեր յարաբերութիւնների մասին։

Այս ամէնին հասնելու ճանապարհը չենք կարող սեւերի ու սպիտակների բաժանելով, պետական եւ ազգային արժէքներն ու հիմանրկները քանդելով ու քայքայելով անցնել:

...Իմ այս քայլով ես չեմ ընտրում այս կամ այն քաղաքական ուժին, կուսակցութեանը կամ կուսակցապետին, յատկապէս հիմա, երբ պառակտման ու միմեանց լափելու միտումները կործանարար գագաթնակէտին են հասնում:

Ես ընտրում եմ Հայ Առաքելական Եկեղեցին, հայոց լեզուն, աւանդական հայրիշխան ընտանիքը, ուժեղ համայնքը, ուժեղ պետութիւնը, որտեղ մարդու իրաւունքը չի հակադրւում ազգային պետութեանը, որտեղ բանակը գիտութեան, տնտեսութեան ու կրթութեան զարգացման առանցքն է։ Ես ընտրում եմ ազգային ու հանրային համերաշխութիւնը, միասնութիւնը, եւ այս տիրոյթում Նժդեհն ամենավառ հերոսն է։

Հիմա ընկերներիս հետ ստեղծում ենք ազգային արժէքների տարածման, ամրապնդման ու զարգացման հիմնադրամ։ Առաջիկայում կը գրեմ կամ կը պատմեմ մեր ծրագրերի մասին աւելի ընդարձակ»։