image

Հայ մեծերի համար հոգեհանգստյան կարգ

Հայ մեծերի համար հոգեհանգստյան կարգ

Այսօր Հնդկաստանի Մադրաս քաղաքի Սուրբ Աստվածածին Հայոց Եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ եւ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ հայկական առաջին պարբերականի՝ «Ազդարար»-ի հիմնադիր և խմբագիր Տ. Հարություն քահանա Շմավոնյանի եւ Մադրասի երբեմնի հայ համայնքի ականավոր գործիչներ Շահամիր Շահամիրյանի, Խոջա Պետրոս Ոսկանի հոգիների խաղաղության համար։ 

Հարություն քահանա Շմավոնյանի գործով հիմք է դրվել հայ մամուլի պատմությանը։  «Ազդարար» երկշաբաթաթերթը լույս է ընծայվել 1846֊1847 թվականներին։ Հրատարակվել է վիմատիպ եղանակով (17 համար)։ Տպագրել է քաղաքական, գրական նյութեր և տեղեկություններ հնդկահայ գաղութի կյանքից։ 

Շահամիր Շահամիրյանը եղել է հնդկահայ հասարակական-քաղաքական գործիչ, հայ բուրժուա-լուսավորական գաղափարախոսության հիմնադիր, վաճառական։  Նա «Որոգայթ փառաց» աշխատության հեղինակն է։

Խոջա Պետրոս Ոսկանը Մադրասի հայկական համայնքի ծաղկուն օրերին եղել է համայնքի ղեկավարը, ջուղահայ վաճառական, որ 1726 թվականին կառուցել է Մադրասի Հայկական կամուրջը։ 

Հայ այս գործիչների հիշատակի արարողությանը ներկա են եղել քչաթիվ մարդիկ, հիմնականում՝ օտարներ։