Հազվադեպ ծանր հիվանդությամբ` փղախտող տառապող Աշոտ Գրիգորյանին շատերը գիտեն: Նա մեծացել է մանկատանը, ոչ ոք չունի: Հիվանդության պատճառով տեղաշարժվում էր շատ դժվարությամբ` հենակներով: Վերջերս Աշոտը դիմել էր ֆեսյբուքյան «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» խմբին` սայլակ ձեռք բերելու խնդրանքով: Խմբի միջոցով կարճ ժամանակում հավաքվեց սայլակի համար անհրաժեշտ գումարը, գնվեց այն, եւ Աշոտն այսօրվանից արդեն տեղաշարժվում է սայլակով:
Ֆեսյբուքյան «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» խումբը հայաստանյան սոցիալական ցանցերում գործող ամենահայտնի ու գործունյա խումբն է, որի միջոցով ամենօրյա օգնություն է հավաքվում խիստ կարիքավոր ընտանիքների համար: Խմբի համակարգող Սոնա Մանուկյանն իր սրտացավ եւ ազնիվ աշխատանքի շնորհիվ արժանանում է հազարավոր օգտատերերի հիացմունքին: Խմբի շուրջ համախմբված են խիստ օգնության կարիք ունեցողներին սրտացավորեն աջակցող մարդիկ: Խումբը վերջին շրջանում տարբեր օգնություններ է ցուցաբերել ծանր վիճակում գտնվող բազմաթիվ ընտանքիների, հիվանդություններ ունեցող մարդկանց, որոնք դուրս են պետական ուշադրությունից: