image

Թուրքական դատարանը մերժել է կալանավորված լրագրողներին ազատ արձակելու միջնորդությունը. նրանց մեղադրանք է առաջադրվել

Թուրքական դատարանը մերժել է կալանավորված լրագրողներին ազատ արձակելու միջնորդությունը. նրանց մեղադրանք է առաջադրվել

Թուրքական զլմ-ների փոխանցմամբ,   Ստամբուլի Գերագույն դատարանը երեքշաբթի օրը մերժել է կալանավորված  երկու լրագրողին ազատ արձակելու համար նրանց փաստաբանների  միջնորդությունը և լրագրողներին մեղադրանք է առաջադրվել. լրագրողները մեղադրվել են ահաբեկչական խմբերին անդամակցելու և լրտեսության մեջ:   

Ինչպես հայտնի է` թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը մեղադրվում է Թուրքիայի իշխանության գաղտնի ծրագրերը  հրապարակելու համար: Այս տարվա մայիսին թերթը հրապարակել էր թուրք-սիրիական սահմանին կանգնեցված թուրքական հետախուզությանը պատկանող բեռնատարի կադրերը` դրանով ցույց տալով, որ Թուրքիան Սիրիայի զինյալներին զինամթերք է մատակարարում: Թուրքիայի կառավարությունը պատասխանել էր, թե  զինամթերքը նախատեսված էր Սիրիայի թուրքմենների համար: Մի քանի օր առաջ վարչապետ Դավութօղլուն հայտարարել էր, որ Սիրիայի թուրքմենների անհաջողությունների համար պատասխանատու են թուրքական հատուկ ծառայության բեռնատարների մասին նյութ հրապարակողները: Հայտարարությունից 4 օր անց «Ջումհուրիյեթ» թերթի 2 լրագրող` Ջան Դյունդարին ու Էրդեմ Գյուլին  ձերբակալվել են: