17 Օգոստոսին՝ ժամը 20:40-ի սահմաններուն, հակառակորդի արձակած կրակոցներու հետեւանքով հրդեհուած է Արցախի Հանրապետութեան հարաւ-արեւմտեան սահմանին կից շուրջ 3 հեքթար մակերեսով հատուածի խոտածածկը: Այս մասին կը հաղորդէ Արցախի Պաշտպանութեան բանակը։
«Բռնկուած հրդեհի մարման նպատակով դէպքի վայր է մեկնել հրշէջ ավտոմեքենայ, սակայն ատրպեճանական զինուժը կրակ է բացել հրշէջ մեքենայի ուղղութեամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին:
Հակառակորդի կողմից արձակուած կրակոցներից հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Միջադէպի առնչութեամբ համապատասխան տեղեկատուութիւն է տրամադրուել ռուսական խաղաղապահ զօրակազմի հրամանատարութեանը»,– ըսուած է հաղորդագրութեան մէջ։