«Տուեալ դէպքում կատարուած դէպքերը եղել են հրապարակային, եւ ցանկացած քաղաքացի կարող է դնել, նայել ու հասկանալ՝ դրա վերաբերեալ քրէական վարոյթը, քրէական հետապնդումը արդարացուած է, թէ ոչ: Այո, Սիւնիքի դէպքերով դատարանների կողմից տրուած գնահատականների ճնշող մեծամասնութեան հետ մենք համաձայն չենք եղել եւ հիմա դրանք վիճարկում ենք վերադաս դատարաններում»:
Հարցին, թէ ինչպէ՞ս կը պատահի որ դատախազութեան ներկայացուցած գործերը «կը փլին դատարաններուն մէջ», դատախազը պատասխանած է. «Ես համաձայն չեմ գնահատականի հետ, որ գործերը փլուում են: Ոչ մի գործ չի փլուել, իրաւական գործընթացներն իրենց տրամաբանութիւնն ունեն: Կայ իրավիճակ, որ իր սխալն ունի քննիչը, կայ իրավիճակ, որտեղ դատախազը, կայ իրավիճակ, որտեղ դատարանը: Իմ հետեւողականութիւնը նրանում է, որ իւրաքանչիւր բացթողնման դէպքում պատասխանատուի յայտնաբերում ունենանք»: