image

Սիրիայի նախկին ռազմական ոստիկանը ՀՀ կառավարության առաջ նստացույց է սկսել. Առավոտ (Տեսանյութ)

Սիրիայի նախկին ռազմական ոստիկանը ՀՀ կառավարության առաջ նստացույց է սկսել. Առավոտ  (Տեսանյութ)

Այսօր առավոտից կառավարության շենքի դիմաց նստացույց է սկսել Սիրիայի նախկին ռազմական ոստիկան Եղիա Քեոշկերյանը, որն արդեն քանի տարի է Հայաստանում է, հայտնում է Առավոտը

Սիրիահայ փախստականի բողոքի ակցիան մինչեւ կեսօր կառավարության որեւէ պաշտոնյայի չէր հետաքրքրել, եւ որեւէ մեկը չէր արձագանքել: Նրա խոսքերով, եթե պաշտոնյաները չարձագանքեն, կառավարության դռները «ցեպիտ է» տալու եւ արգելելու է նրանց ելումուտը` մինչեւ որ իր պահանջը չկատարեն: 

Սիրիայից Հայաստան ներգաղթած Եղիա Քեոշկերյանն, ինչպես ինքն ասաց, արդեն երեք տարի է գլխին տանիք չունի, անտուն է եւ գիշերում է ուր պատահի` անցումներում, այգիներում: Նրա խոսքերով, հայկական անձնագիր են տվել եւ «հատուկ կացարանից» զրկել` պայմանով, որ ապրելու այլ տեղ են հատկացնելու, սակայն մինչ օրս որեւէ ապրելու տեղ հայ փախստականին չի հատկացվել: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում  եւ տեսանյութում