Ռոպերթ Քոչարեանի պաշտօնական դիմատետրեան էջին մէջ անդրադարձ կատարուած է Սահմանադրական դատարանի՝ ՀՀ Քրէական օրէնսգիրքի 300․1 յօդուածն անվաւեր եւ հակասահմանադրական ճանաչնալու որոշման։
«Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանն անվաւեր եւ հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրէական օրէնսգրքի 300․1 յօդուածը, որը Սահմանադրական կարգի ենթադրեալ տապալման գործի հիմքն էր։
Սահմանադրական դատարանը սահմանել է, որ 300․1 յօդուածը հակասում է Սահմանադրութեան 78 եւ 79-րդ յօդուածներին։ ՍԴ որոշումը վերջնական է եւ ուժի մէջ է մտնում հրապարակման պահից։
Ռոպերթ Քոչարեանի փաստաբանական խումբը, միջազգային հեղինակաւոր կառոյցներ այս գործի հակասահմանադրականութեան վերաբերեալ մասնագիտական կարծիք են յայտնել երկրորդ նախագահի ապօրինի կալանաւորման առաջին իսկ օրից։
Այս հակասահմանադրական գործի պատճառով նախագահ Քոչարեանը 537 օր ապօրինի կերպով զրկուած է եղել ազատութիւնից»։