image

Պատերազմի ժամանակ սպաննուած է 72 քաղաքացիական անձ. Արման Թաթոյեան

Պատերազմի ժամանակ սպաննուած է 72 քաղաքացիական անձ. Արման Թաթոյեան

 

Պատերազմի հետեւանքով անօթեւան դարձած է շուրջ 40,000 մարդ՝ զրկուելով իրենց տուներէն, անձնական իրերէն, կենսական տարրական պայմաններուն մէջ ապրելու հնարաւորութենէն եւ այլ իրաւունքներէն: Այս մասին իր դիմատետրեան էջին գրած է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:

«Կարեւոր փաստեր Ատրպէյճանի սանձազերծած` 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Արցախում խաղաղ բնակիչների իրաւունքների կոպիտ խախտումների վերաբերեալ

Պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանուել է աւելի քան 100,000 խաղաղ բնակիչ:

Պատերազմի հետեւանքով անօթեւան է դարձել շուրջ 40,000 մարդ՝ զրկուելով իրենց տներից, անձնական իրերից, կենսական տարրական պայմաններում ապրելու հնարաւորութիւնից եւ այլ իրաւունքներից:

Ատրպէյճանական զինուած ուժերի յարձակումների հետեւանքով` պատերազմի ընթացքում կրթութիւնից զրկուել է դպրոցական ու մանկապարտէզի տարիքի շուրջ 30,000 երեխայ: Վնասուել կամ աւերուել է 12 մանկապարտէզ եւ 71 դպրոց:

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչեւ 2021 յունուարի 28-ը սպանուել է 72 քաղաքացիական անձ: Վիրաւորում է ստացել, այդ թւում՝ հաշմանամութիւն ձեռք բերել 163 խաղաղ բնակիչ:

Տուեալներն` ըստ Արցախի մարդու իրաւունքների պաշտպանի զեկոյցների»: